Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Աղոթարան

Աղոթարան
03.01.2026 | 22:00
Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ,
փա՜ռք Քեզ այս նոր օրվա համար,
որ դու կրկին բացեցիր աչքերս
և ինձ արժանացրիր տեսնելու լույսը,
որՔո ողորմության նշանն է։
Տե՛ր Հիսուս,
Քո լույսով առաջնորդիր ինձ,
Քո խաղաղությամբ պահիր ինձ,
Քո Խաչով պաշտպանիր ինձ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ